Բուլինգ

Բուլիինգի ենթարկվող անձը համարվում է բուլիինգի զոհ, իսկ բուլիինգի ենթարկող անձին համարում են բուլեր։ Բուլիինգը բաժանվում է մի քանի տարատեսակների ՝ կիբեր բուլիինգ, որը իրականացվում է համակարգչի միջոցով, օգտագործելով համակարգիչը որպես վնասելու միջոց, ֆիզիկական բուլիինգ՝ հարվածելու, ծեծի միջոցով, վերբալ, կամ բառացի բուլիինգ՝ պիտակավորման, ծաղրական անունների միջոցով, և հարաբերական բուլիինգ, որի միջոցով փորձում են մեկուսացնել մարդուն իր շրջապատից և կանխամտածվածորեն բացառում նրան հասարակությունից։ Բուլիինգի զոհ հիմնականում դառնում են հասարակության մեջ իրենց տեղը ոչ ամբողջությամբ գտած անձինք, կամ այն անձինք որոնք ունեն որոշակի արտաքին, ֆիզիկական, արտաքին թերություններ՝ մեծ քիթ, տգեղ արտաքին, կաղ ոտք և այլն։ Բուլիինգի զոհ դառնալը շատ առումներով կապված է երեխաների դաստիարակությունից, ընտանեկան մթնոլորտից, որը նույնպես անդրադանում է երեխայի ինքնագնահատակի ձևավորման վրա։

Ինչու է լռում ՄԱԿ-ը․․․

Մեծ թվով մարդիկ այս հարցով Մատենադարանի դիմաց ցույցեր էին կազմակերպել: Պատերազմի 23-րդ օրը որոշ վել էր անձամբ դիմել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ:

Լուսինե Հակոբյան («Իրավունքի Եվրոպա միովորում» ՀԿ նախագահ) – Տեսնում ենք չեզոքություն, տեսնում ենք, որ այստեղի կառույցների ներկայացուցիչները ակտիվություն չեն ցուցաբերում, չեն այցելում այն վայրերը, որոնք հրթիռակոծվում են, և չեն հավաքում փաստերը, և, ըստ էության, դա է պատճառներից մեկը, որ անհամաչափ արձագանք կա:

Ցուցարարներին բարկացրել է այն հանգամանքը, որ Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցիչն այցելել է Գանձակ, իսկ նույն կառույցի հայաստանյան ներկայացուցիչը 3 շաբաթվա մեջ 1 օր Արցախ կամ, օրինակ, Վարդենիս չի այցելել:

Լուսինե Հակոբյան – Էս սպանող լռությունը, որը սպանում է նաև մեր ժողովրդին… Մենք ուզում ենք, որ մեր ակցիայով բեկում մտնի, և ավելի միանշանակ գնահատականներ լսենք ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող, Թուրքիան դատապարտող, պատժամիջոցներ ենք ուզում:

Պահանջները հստակ են՝ մարդիկ չեն ուզում պատերազմ, չեն ընդունում անտարբերությունը և պահանջում են չլռել:

– Պահանջում ենք զինադադար:

– Հանրությանը ներկայացնեն իրավիճակը, որ թուրքերը կոտորում են հայերին, 15 թվականի կոտորածը նորից իրագործում են և պատժեն չարագործներին:

– Ակցիա ենք անում, որ իրանք էլ արձագանքեն էս պատերազմին, որովհետև սա շատ վատ ա անդրադառնում Հայաստանի վրա: Մենք պատերազմ չենք ուզում, մենք խաղաղություն ենք ուզում:

Ցուցարարները Մատենադարանի դիմացից ճամփա ընկան դեպի ՄԱԿ-ի գրասենյակ:

Միևնույն պահին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց մեկ այլ ակցիա էր, որն արդեն Արցախից Երևան եկած կանայք ու երեխաներն էին իրականացնում:

Տուն ու տեղը ժամանակավոր լքած արցախցիներն էլ պահանջում են հարգել իրենց ձայնի ու որոշման իրավունքը՝ ուզում են ապրել ազատ և անկախ Արցախում:ADVERTISEMENTREPORT THIS AD

– Ոչ մեկը չի ցրվում, բոլորս մնալու ենք այստեղ մինչև վերջ:

– Միջազգային կառույց է, իրենց գործը ո՞րն է, էսօրվա դրությամբ իրենք պիտի դուրս գան, պատասխան տան:

Մարդկանց բազմությունը կրկնապատկվեց, երբ երկու խումբը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց միավորվեց:

Մատենադարանի դիմացից քայլերթով ժամանած խումբը նամակ էր բերել, բայց ցանկանում են հանձնել անձամբ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին: Կառույցից հայտնել են՝ ցուցարաների հետ հանդիպումը ժամը 5-ին է նախատեսվել:

– Մենք չենք փոխանցել նամակը և սպասում ենք մինչև ժամը 5-ը: Կմոտենա հանձնակատարը, և մենք առձեռն կփոխանցենք նամակը, որը մենք բերել ենք մեզ հետ:

Քաղաքում բողոքի ակցիաների շարքն այսքանով չէր ավարտվել: Մտահոգ քաղաքացիների մեկ այլ խումբ էլ Հայաստանում՝ Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ էին հավաքվել: ԱՄՆ-ը չպետք է լռի՝ նախ և առաջ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:

Անահիտ Բախշյան (Կրթության ոլորտի փորձագետ, ցույցի մասնակից) – Ինչպե՞ս կարելի է ագրեսորին և պաշտպանվողին բերել, իրար կողք դնել և հայտարարություններ անել երկուսին հավասարապես: Մենք ուզում ենք ԱՄՆ-ից պահանջել, որ ճանաչի Արցախի անկախությունը, պետականություն ունենա Արցախը, և Հայաստանի քայլերը լրիվ այլ կլինեն:

Քաղաքացիները դժգոհում են նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Արցախի դեմ կռվում է ամերիկյան զենքերով:

– Մենք ԱՄՆ դեսպանատնից պահանջում ենք, որ դադարեցնի զենքի վաճառքը Թուրքիային, պահանջում ենք, որ դեսպանն այցելի Շուշի ու տեսնի եկեղեցին, և թե ինչպես է ավերվում մշակույթը:

Բողոքի ակցիաների բոլոր մասնակիցներն են պնդում՝ միջազգային հանրությունն ու կառույցները պետք է բացեն աչքերը և չանտեսեն ահաբեկչական գործողություններն ու մարդկության դեմ հանցագործությունները:

Իրավունք

Հայաստանի Հանրապետությունը լինելով ժողովրդավարական հանրապետություն ունի իր սահմանադրությունը։ Հանրապետություն բառը ինքն իրենով մեզ հուշում է, որ պետությունը հանրային է։ Այսպիսով սահմանադրության հենց ամենաառաջին երկու կետերն նվիրված են ժողովրդավարության ներկայացմանը։

  • Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Վերոնշյալ հոդվածը մեզ է ներկայացնում այն օրենքը, փաստը, գաղափարը, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, այսինքն ինքն իր իշխանությունը որոշող, ժողովրդի վարմամբ, սոցիալական և իրավական պետություն է։

  • Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Ահա և վերոնշյալ երկրորդ հոդվածը, որի միջոցով մենք ծանոթանում ենք ժողովրդի հիմնական մի քանի իշխանությունն իրականացվող ձևերին՝ ընտրություններին և հանրաքվեներին։ Մենք բոլորս էլ ծանոթ ենք հանրաքվեներին, ընտրություններին, որոնց ընթացքում ժողովուրդը իր ձայնը, կարծիքը, ընտրությունն է հայտնում տվյալ պաշտոնին հետևյալ անձի թեկնածու լինելու մասին։ Այնուհետև մենք կարող ենք նկատել Հանրապետության շրջանակներում No1 հանցագործության մասին շեշտադրումը, որտեղ ասվում է, որ իշխանության որևէ մեկի կամ կազմակերպության կողմից յուրացումը, պաշտոնի չարաշահումը ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է։ Սա տվյալ դեպքում Սահմանդրության ամենակարևոր շեշտադրումներից մեկն է, քանի որ նրա օգնությամբ ժողովուրդը իրավունք է ունենում իշխանությանը մեղադրել իր պաշտոնի յուրացման մեջ և դա չի կարող հերքվել ոչ ոքի կողմից։